ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը կրկին հայտարարել է, որ մտադիր է Patriot հակաօդային համակարգեր մատակարարել Ուկրաինային, և որ եվրոպական երկրները կվճարեն համակարգերի համար։ «Մենք նրանց կուղարկենք Patriot-ներ, որոնց կարիքը նրանք շատ ունեն, քանի որ Պուտինը շատերին զարմացրել է։ Նա սահուն խոսում է, իսկ երեկոյան սկսում է բոլորին ռմբակոծել։ Բայց կա մի փոքր խնդիր. ինձ դա դուր չի գալիս»,- լրագրողներին ասել է Թրամփը։               
 

ՊՆ-ն 10-ից ավելի թուրքական «Բայրաքթար» է խոցել. Հովհաննիսյան

ՊՆ-ն 10-ից ավելի թուրքական «Բայրաքթար» է խոցել. Հովհաննիսյան
21.10.2020 | 10:37

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ մինչև այս պահը պապտպանական բանակը խոցել է մեկ տասնյակից ավելի «Բայրաքթար» տեսակի թուրքական արտադրության անօդաչու թռչող սարք:


«Այս պահին կոնկրետ թիվ չեմ կարող ասել, բայց խոցվել է մեկ տասնյակից ավելի: Խոցված ԱԹՍ-ները հաճախ ոչ մատչելի տարածքներում են ընկնում, հետևաբար դրանք հաշվելն այդքան էլ հեշտ չէ»,- նշում է նա:
Հիշեցնենք, որ խոցված «Բայրաքթար»-ներից մեկի լուսանկարները երեկ՝ հոկտեմբերի 20-ին, հրապարկել էր պաշտպանության բանակը, ինչից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը
Facebook-ի իր էջում գրել էր, որ խոցված ԱԹՍ-ն, ըստ երևույթին, արտադրվել է սեպտեմբերին, գերժամանակակից տեսախցիկը՝ հունիսին, Կանադայում:
«Ինչով է սա կարևոր. կոնկրետ փաստով ապացուցվում է Թուրքիայի անմիջական ներգրավվածությունն Արցախի դեմ մղվող ահաբեկչական պատերազմում և դրա նախապատրաստություններին:


Եվ այն երկրները, որոնք «Բայրաքթարի» համար անհրաժեշտ բաղադրամասեր են մատակարարում Թուրքիային՝ այս փաստի բերումով պետք է հետևեն Կանադայի օրինակին և կասեցնեն հետագա մատակարարումները»,- գրել էր Փաշինյանը:

Դիտվել է՝ 1831

Մեկնաբանություններ